Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածել է Տոկմակ քաղաքին. 10 մարդ մահացել է, նրանցից 3-ը երեխա է

Քաղաքը ուկրաինական զինված ուժերի կողմից հարձակման է ենթարկվել ապրիլի 12-ի երեկոյան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքի բնակելի հատվածի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, այդ թվում 3 երեխա կա։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզի ղեկավար Եվգենի Բալիցկին։
Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքները Տոկմակում
Նրա խոսքով՝ երկու մարդ անհետ կորած է համարվում։ Եվս 13 տուժած հոսպիտալացվել է։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքները Տոկմակում
Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարում է, որ ՌԴ ՔԿ քննիչները կպարզեն տեղի ունեցածի հանգամանքները, բոլոր ներգրավված անձանց գործողություններին կտրվի իրավական գնահատական:
Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքները Տոկմակում
Տոկմակը Զապորոժիեի մարզի ամենամեծ քաղաքներից է, այն գտնվում է Մելիտոպոլ քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Հարվածի հետևանքով առանց գազամատակարարման է մնացել մասնավոր հատվածի 25 և բազմահարկ հատվածի 9 տուն։
ԱԹՍ-ների հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած