Transavia–ն գործարկել է Լիոն-Երևան -Լիոն երթուղով չվերթերը

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1անգամ, իսկ հունիսի 3–ից` 2 անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Transavia ավիաընկերությունը ապրիլի 13-ից գործարկել է Լիոն-Երևան – Լիոն երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայանների մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական 1անգամ` յուրաքանչյուր շաբաթ օրը։
Իսկ հուլիսի 3-ից թռիչքներ կլինեն նաև չորեքշաբթի օրերին։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ավիաընկերությունը սկսել էր թռիչքներ իրականացնել Մարսել-Երևան-Մարսել ուղղությամբ, իսկ ավելի վաղ` Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով։
Transavia–ն նիդեռլանդական բյուջետային ավիաընկերություն է, որը մտնում է Air France-KLM հոլդինգի մեջ։