Լավ է, որ սահմանապահին չեն հանձնել Ադրբեջանին. ԱԱԾ պահեստազորի սպաների հայտարարությունը

ԱԱԾ պահեստազորի սպաները կարծում են, որ այս ամենը չպետք է վերագրել ԱԱԾ թուլակամությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի– Sputnik. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը քննադատում է, որ ՀՀ ԱԱԾ–ն քրեական վարույթ է նախաձեռնվել Ներքին Խնձորեսկ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Այս մասին նրանք հայտարարություն են տարածել։
«ԱԱԾ վերջին հաղորդագրությունից դատելով՝ պետք է գոհունակություն հայտնել, որ իբր խախտում արած ՀՀ սահմանապահը չի հանձնվել ադրբեջանական կողմին»,– գրված է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկի հատվածում հովիվը հոտը փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Հրաձգություն է եղել, միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմը վիրավոր ունի։ ՀՀ ԱԱԾ–ն հարուցել էր քրեական գործ։
Այն որ հայ սահմանապահը չի հանձնվել ադրբեջանական կողմին, ԱԱԾ պահեստազորի սպաները համարում են մեծ նվաճում է այս «պարտվողական» օրերում։
ԱԱԾ պահեստազորի սպաները կարծում են, որ այս ամենը չպետք է վերագրել ԱԱԾ թուլակամությանը, քանի որ այս ամենը պարզապես վարվող պետական քաղաքականության արդյունք է, հետևանք, որին ԱԱԾ-ն միայնակ չի կարող դիմակայել։