ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Դմիտրի Կուկլաչովը՝ Յուրի Կուկլաչովի որդին, հայտնել է, որ հայրը սրտամկանի սուր ինֆարկտ է տարել, նրան վիրահատել են։
«Վիրահատությունը հաջող է անցել, նա կայուն ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Նրա կյանքին, հուսով եմ, վտանգ չի սպառնում։ Բժիշկները երբեք լավ կամ վատ կանխատեսումներ չեն անում, բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ։ Երեկ նրանք հրաշք գործեցին», - ասել է Դմիտրի Կուկլաչովը «360» հարթակին տված հարցազրույցում։
Յուրի Կուկլաչովը(ծնվել է 1949 թ.) խորհրդային, ռուսական կրկեսի արտիստ, ծաղրածու, կատուների մարզիչ է: Նա Մոսկվայի կատուների թատրոնի ստեղծողն է և գեղարվեստական ղեկավարը: ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ է: