Իրանի ԻՀՊԿ-ն իսրայելցի գործարարի ընկերությանը պատկանող պորտուգալական լցանավ է ձերբակալել

Նավը ԱՄԷ-ից Հնդկաստան էր ուղևորվում, երբ ուղղաթիռից դեսանտ է իջել։ Գործողությանը մասնակցել են ԻՀՊԿ-ի մարտիկները։ Իսրայելն ի պատասխան շտապել է դիմել ԵՄ-ին՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու պահանջով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Իրանը Հորմուզի նեղուցում գրավել է Պորտուգալիայի դրոշի ներքո գտնվող MSC Aries լցանավը, հաղորդում է RT-ն:
Associated Press գործակալության տվյալներով՝ լցանավը կապված է լոնդոնյան Zodiac Maritime ընկերության հետ, որը իսրայելցի գործարար Էյալ Օֆերի Zodiac Group-ի մաս է կազմում:
Նավը տեղափոխվել է Իրանի տարածքային ջրեր այն բանից հետո, երբ դրա վրա հատուկջոկատայիններ են իջել:
Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաստատել է կոնտեյներային նավի առգրավման փաստը:
Գրավումը տեղի է ունեցել Իսրայելին Իրանի կողմից սպասվող հարվածի ֆոնին, ինչը պատասխան կլինի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանման հրամանատար գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի չեզոքացմանը սիրիական Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հարվածելու ժամանակ:
Իրանը դեռևս վախեցնում է Իսրայելին իր «պրոքսիների» օգնությամբ․ քաղաքագետ
Իսրայելի ԱԳՆ-ն արդեն ԵՄ-ին կոչ է արել ԻՀՊԿ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն և պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Իսրայելի նախարար Իսրայել Կացը Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում նավի գրավումից հետո «ծովահենային գործողություն» իրականացնելու և «միջազգային իրավունքը խախտելու» մեջ: