Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտին ընդգրկում է Տավուշի մարզը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Ադրբեջանը վերջին շրջանում պարբերաբար նման հաղորդագրություններ է տարածում` միաժամանակ կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Վերջին նման հաղորդագրությունը երեկ` ապրիլի 12–ին էր տարածվել։ Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարել էր, իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հերքեց այդ լուրը։