«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հավաք է կամզակերպել մարզի Ոսկեպար համայնքում։
Հավաքին մասնակցում են քաղաքացիներ, մշակույթի գործիչներ, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ, հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Այս տեսակ ժողովուրդ ունեցող իշխանությունը պետք է երանելի իշխանություն լինի` ո՛չ սեփական ժողովրդին ահաբեկող, խաբող, ստող, կեղծող»,-հայտարարել է Բագրատ Սրբազանը։