Զինծառայողներին տեղափոխող «Ուրալն» ընկել է ձորակը, կա 4 զոհ և վիրավորներ. ՊՆ

ՊՆ
Ըստ ՊՆ–ի` զոհերի ու վիրավորների մասին տվյալները նախնական են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում։
«Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Տվյալներն այս պահին ճշգրտվում են»,– ասված է հաղորդագրությունում:
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ պատահարի վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: