Վթարից տուժել է 20 զինծառայող, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՀՀ ՊՆ

Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Մեղրիի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով 20 զինծառայող է վնասվածք ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը, ինչի հետևանքով 4 զինծառայող է մահացել:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Մեղրիի տարածքում։