Ուկրաինայի ԶՈւ–ն մեկ օրում ավելի քան 70 անգամ հարձակվել է Բելգորոդի մարզի վրա. Գլադկով

Խաղաղ բնակիչների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի – Sputnik. Ուկրաինական բանակն անցած օրվա ընթացքում ավելի քան 70 անգամ հարձակվել է Բելգորոդի մարզի վրա։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նրատվյալներով` ապրիլի 11-ին մարզի 8 շրջանների ուղղությամբ 49 արկ է արձակվել: Բացի այդ, կիրառվել է 23 ԱԹՍ։ Վերջին օրվա ընթացքում գնդակոծությունների ամենամեծ թիվը գրանցվել է Շեբեկինսկի շրջանում:

Խաղաղ բնակիչների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան: Վնասվել է 5 բազմաբնակարան շենք, 6 առանձնատուն, 7 տրանսպորտային միջոց և մեկ առևտրային օբյեկտ:
2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ է հաստատվել` պայմանավորված ռուս– ուկրաինական սահմանային իրավիճակի սրմամբ և սահմանամերձ շրջաններում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով: Բելգորոդի մարզի և Ուկրաինայի սահմանի երկարությունը 350 կմ է։
Ուկրաինայում հայտարարել են, որ պայթյուններից հետո էներգետիկ օբյեկտներ են վնասվել