Տիեզերագնացության օրվա առթիվ Երևանում Գագարինի մասին ֆիլմ է ցուցադրվել

Յուրի Գագարին
Ֆիլմի ցուցադրության ժամանակ դահլիճում ներկա է եղել ֆիլմի սցենարիստ Օլեգ Կապանեցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ապրիլի 12-ին՝ Տիեզերագնացության համաշխարհային օրը, Երևանի «Մոսկվայի տան» դահլիճում ցուցադրվել է «Գագարին. առաջինը տիեզերքում» ֆիլմը։
Ցուցադրությանը մասնակցելու համար Երևան է ժամանել ֆիլմի սցենարիստ և պրոդյուսեր Օլեգ Կապանեցը։
Երևանում Մոսկվայի տան կառավարիչ Հայկ Մելիքյանը
«Մենք ֆիլմը դիտելու ենք հրավիրել երևանցիներին, մեր բոլոր ընկերներին, որոնց հետ աշխատում ենք, որոնց հետ ընկերություն ենք անում... Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են պատրաստվել թռիչքին։ Շատ մարդիկ են ներգրավված եղել այդ գործընթացում, և ԽՍՀՄ - ը կարողացավ աշխարհում առաջինը մարդ ուղարկել տիեզերք», - ասել է Երևանում «Մոսկվայի տան» կառավարիչ Հայկ Մելիքյանը։
Մոսկվայի տան ցուցասրահում բացվել է լուսանկարների ցուցահանդես, որը պատմում է խորհրդային տիեզերագնացության նվաճումների մասին։
Յուրի Գագարինի մահվան վայրը. առաջին անգամ լուսանկարներ են հրապարակվել
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ՌԴ դեսպանատան, Ռոսսոտրուդնիչեստվոյի, հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ։
Երևանում ֆիլմի ցուցադրության կազմակերպիչն է Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչությունը, ինչպես նաև Մոսկվայի հայրենակիցների տունը։
Գաղտնազերծվել է Յուրի Գագարինի անձնական գործը