ՌԴ-ին ուղղված «վերջնագիրը» ջնջում է Շվեյցարիայի խորհրդաժողովի հաջողության շանսերը. Լավրով

Սերգեյ Լավրով
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսն ասել է, որ առաջիկա օրերին կորոշվի` Ուկրաինայի հարցով համաժողովին մասնակցելու հրավեր կուղարկեն Ռուսաստանին, թե ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովում Ռուսաստանին «կոլեկտիվ վերջնագիր» ներկայացնելու հնարավորությունը ջնջում է դրա հաջողության ցանկացած շանս։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Նախ` նրանք (Շվեյցարիայի խորհրդաժողովի կազմակերպիչները. խմբ.) չեն պատրաստվում հրավիրել մեզ։ Նրանք պարզապես բացահայտ հայտարարեցին, որ նախ պետք է Ռուսաստանին ուղղված «կոլեկտիվ վերջնագիր ձևակերպել»։ Իսկ դա պարզապես ջնջում է այդ «շվեյցարական նախաձեռնության» հաջողության ցանկացած շանս»,-ասել է Լավրովը ճեպազրույցի ժամանակ։

Շվեյցարիան հունիսի15-16-ը Լյուցեռն քաղաքից մոտակայքում Ուկրաինայի հարցով համաժողով կանցկացնի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը ներկա չի լինի, բայց սպասվում է շուրջ120 պետության ղեկավարների մասնակցություն: Այս ֆոնին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացն առանց Ռուսաստանի մասնակցության անիմաստ է, բայց պետք է հասկանալ, թե խաղաղության ինչ բանաձևի մասին է խոսվելու Շվեյցարիայի գագաթնաժողովում:
ՌԴ արտաքին գործերի նախարարը նշել է, որ Մոսկվան ո՛չ Կիևի, ո՛չ Արևմուտքի կողմից գործն ազնվորեն վարելու ցանկություն չի տեսնում:
Մոսկվան և Պեկինը երկխոսություն կսկսեն Եվրասիական անվտանգության շուրջ. Լավրով
«Ուղիղ երկխոսության փոխարեն, առանց ինչ-որ վերջնագրերի, Արևմուտքը պարտադրում է, այսպես կոչված, «կոպենհագենյան գործընթաց», համաժողով է նախապատրաստում Շվեյցարիայում, որտեղ նրանք ուզում են ձևակերպել, խելքի բերել Զելենսկու «խաղաղության բանաձևի» տխրահռչակ 10 կետերը և հետո դա ՌԴ-ին ներկայացնել: Բայց ցանկացած նորմալ քաղաքական վերլուծաբանի համար ակնհայտ է, որ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,-ընդգծել է նախարարը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցային նախաձեռնությանը, Լավրովն ասել է, որ Ուկրաինայի հետ երկխոսության համար Ստամբուլի պայմանավորվածություններն օգտագործելու հնարավորության պարագայում խոսքը ոչ թե կոնկրետ փաստաթղթի, այլ սկզբունքի մասին է։
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ձգտում են խանգարել Հարավային Կովկասի կայունացմանը. Լավրով