Փաշինյանը գնացքով գնացել է ապագա ակադեմիական քաղաք

Փաշինյանը գնացքով գնացել է ապագա ակադեմիական քաղաք
ՀՀ վարչապետը շրջայցի մասնակիցների հետ տեղում քննարկել է ապագա ճանապարհային ցանցի հիմնման հնարավորությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով շրջայց է կատարել՝ դիտարկելու դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները և դրանք զարգացնելու հնարավորությունները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը գնացքով գնացել է ապագա ակադեմիական քաղաք
Նշվում է, որ Փաշինյանին ուղեկցել են կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող «gmp International GmbH Architects and Engineers» ընկերության ներկայացուցիչներն ու ճարտարապետական խմբի անդամները:
Վարչապետը կանգառներ է ունեցել «Սպանդարյան» և «Ալմաստ» կայարաններում, որտեղ շրջայցի մասնակիցների հետ տեղում քննարկվել են ապագա ճանապարհային ցանցի հիմնման հնարավորությունները: Կարևորվել է տարբեր ուղղություններից Ակադեմիական տանող ճանապարհային ցանցի զարգացումն ու այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքների իրականացումը:
Փաշինյանը գնացքով գնացել է ապագա ակադեմիական քաղաք
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը պատրաստվում է ակադեմիական քաղաք կառուցել և այնտեղ տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։
Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։
Ըստ Ժաննա Անդրեասյանի` ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղային կայարան ու տրամվայի հատուկ գծեր։