ՀՀ–ն Մեծ Բրիտանիայում դեսպանությանը կից ռազմական կցորդ է նշանակել

Այս համագործակցությունը ներառում է հրամանատարական դասընթացներ, մասնակցություն խաղաղապահ զորակազմերին, ինչպես նաև ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը Մեծ Բրիտանիայում դեսպանությանը կից ռազմական կցորդ է նշանակել։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությունը զարգանում է և ներառում է նաև բրիտանացի սպաների կողմից անցկացվող հրամանատարական դասընթացները, մասնակցությունը միջազգային խաղաղապահ զորախմբերին, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական խորհրդատվությունները, որոնք տեղի են ունենում ամեն տարի:
Պեսկովն անդրադարձել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրված համագործակցության ծրագրին
Համագործակցությունն իրականացվում է 2004 թ. ստորագրված հուշագրի հիման վրա:
Նշենք, որ Հայաստանը շարունակում է ռազմական կցորդներ նշանակել նաև ՀԱՊԿ երկրներում։ Մասնավորապես, 2024 թ. հունվարին նման նշանակում է տեղի ունեցել Ղրղզստանում։ Իսկ փետրվարի 15–ին ՀՀ կառավարությունը ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչներին փոխարինեց ռազմական կցորդներով: