Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչները չեն մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստին

ՀԱՊԿ անդամ երկրների դրոշներ
Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի- Sputnik. Այսօր ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով ռազմական խորհրդի 23-րդ նիստը, որին Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչները չեն մասնակցել։ Տեղեկությունը նիստից հետո հայտնել է Վալերի Գերասիմովը:
Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները:
Նրա խոսքով` ՀԱՊԿ երկրների ռազմական ղեկավարները համաձայնել են առաջադեմ մարտական փորձը ներդնել ՀԱՊԿ զորքերի պատրաստման պրակտիկայում։
Գերասիմովը նշել է, որ ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը տեղի է ունեցել գործնական և կառուցողական մթնոլորտում, և արդյունքները կնպաստեն ռազմական անվտանգության առաջանցիկ զարգացմանն ու ամրապնդմանը։