ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ապրանքի ծագումը վերահսկելու համար Եվրասիական տնտեսական միության երկրներում կիրառվող մակնշումը կտարածվի հագուստի որոշ տեսակների վրա: Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում:
Դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար ապրանքների հսկիչ մակնշումը ԵԱՏՄ տարածքում ներդրվել է2016 թվականի օգոստոսին մուշտակների և բնական մորթուց պատրաստված այլ հագուստի համար: Դա թույլ տվեց զգալիորեն կրճատել կեղծումն ու ստվերային շրջանառությունը։
Այսուհետ մակնշումը կտարածվի կոստյումների, վերնաշապիկների, տրիկոտաժի, արհեստական մորթուց պատրաստված հագուստի վրա։
ԵԱՏՄ երկրներն իրավունք կունենան արգելել չմակնշված արտադրանքի շրջանառությունը։