Դպրոցներում ահաբեկչության մասին կեղծ լուրեր տարածելու փաստով վարույթ է նախաձեռնվել. ԱԱԾ

ԱԱԾ-ից հորդորում են խուճապի չմատնվել՝ նկատի ունենալով, որ նման լուրերը կարող են կրկնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Երևանի դպրոցներում ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել»,- նշված է ԱԱԾ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում ակտիվորեն տարածվում է մի հաղորդագրություն, ըստ որի՝ երևանյան 17 դպրոցում և 2 առևտրի կենտրոնում ահաբեկչություն է նախապատրաստվում։
Ապրիլի 11-ի ժամը 23:00-ից հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվել են անանուն հաղորդագրություններ Երևանի դպրոցներում իբր ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Հաղորդագրությունը տեղադրել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվում և տարածվել «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։
Տեղեկատվական ահաբեկչություն է. Գոռ Ծառուկյանը` դպրոցներում ահաբեկչության լուրերի մասին
ԱԱԾ նախնական գնահատականով՝ գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։