ԱՊՀ տարածքում սերտ համախմբման անհրաժեշտությունը կյանքն է թելադրել․ գլխավոր քարտուղար

ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ ԱՊՀ երկրների սերտ համագործակցությունը բավարարում է նրանց ցանկություններն ու կարիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի– Sputnik. Արևմուտքն իր պատժամիջոցներով ԱՊՀ երկրներին դրդում է ավելի սերտ համագործակցության և համախմբման։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Դա իրականություն է։ Պատժամիջոցների ճնշումների, Արևմուտքի երկրների հետ շփումներն ու փոխշահավետ համագործակցությունը սահմանափակող չհիմնավորված միջոցների պայմաններում մենք պարզապես ստիպված ենք համագործակցել։ Դա բավարարում է մեր ցանկություններն ու կարիքները»,- ասաց նա։
Լեբեդևի խոսքով՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրների և ազգերի բազմադարյա կապերը, որոնք մինչ օրս պահպանվում են, օգնում են փոխգործակցությանը։
ԱՊՀ-ի ահաբեկչական սպառնալիքները գալիս են Աֆղանստանից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից. ԱՀԿ
Նշենք, որ ապրիլի 12-ին Մինսկում կայացել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։