Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 12-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ընդգծել է ՀՀ ՊՆ–ն։
Հիշեցնենք` Ադրբեջանը վերջին շրջանում պարբերաբար նման հաղորդագրություններ է տարածում` միաժամանակ կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։