Պետությունը պետք է իրականացնի հանրության իրավագիտակցությունը բարձրացնող միջոցառումներ. Սարգսյան

Sputnik
Ահաբեկչությունը շարունակում է մնալ միջազգային անվտանգությանն ու կայունությանը սպառնացող առաջնային մարտահրավերներից մեկը։ Հայաստանը լոկալ առումով անմասն չէ այդ մարտահրավերներից։ Վերջին օրինակը երևանյան դպրոցներում և առևտրի խոշոր կենտրոններում հնարավոր ահաբեկչության մասին կեղծ լուրերն էին։
Որքանո՞վ է Հայաստանի համար հարցն այսօր օրակարգային և որքանո՞վ են այսօր մեր երկրում անվտանգ ու պաշտպանված բազմամարդ վայրերը` առևտրի խոշոր կենտրոնները, ժամանցի վայրերն ու հանրային տրանսպորտը․ այս և այլ հարցերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Առնակ Սարգսյանի հետ։
Մասնագետը նշել է, որ բացի իրավապահ համակարգի պատրաստվածությունը բարձրացնելու վարժանքներից, պետությունը պետք է իրականացնի նաև հանրության իրավագիտակցությունը բարձրացնող միջոցառումներ։