Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի գոյատևումը կախված է մի մարդուց, և այդ մարդը… Թրամփն է

Sputnik
Վերջին երկու տարվա ընթացքում Արևմուտքը խոստացել է Ուկրաինային որպես օգնություն հատկացնել ֆանտաստիկ մի գումար՝ 250 միլիարդ եվրո։
Համեմատեք օրերս Հայաստանին խոստացված 270 միլիոնի հետ։
Ընդ որում, մեզ այդ փողը կփոխանցվի առաջիկա 4 տարիների ընթացքում, այնինչ, գերմանական Կիլ քաղաքում գտնվող Համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալներով, Կիևին խոստացված այդ հսկայական գումարի երեք քառորդը արդեն հատկացվել է։ Փողի մի մասը ռազմական գործողությունների հետ ընդհանրապես շատ քիչ առնչություն ունի և նախատեսված է աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական նպաստների վճարման համար, քանզի երկրի տնտեսությունը, մեղմ ասած, դժվարությամբ է աշխատում, ինչի հետեւանքով հարկահավաքման գործն էլ է մեծ պրոբլեմ դարձել։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։