Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՀՀ–ին կտրի բոլոր դաշնակիցներից ու թողնի գորշ գայլերի` Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ միայնակ․ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանոթյունների վարած քաղաքականությանը։
Մինասյանը չի հերքել՝ երկու երկրների հարաբերու2յուններում որոշ խնդիրներ կան։ Բայց դրանց լուծման ուղին, նրա բնորոշմամբ՝ «մուննաթը չէ կամ ՀՀ–ին մենակ թողնելը գորշ գայլերի արանքում, այլ նստել, խնդիրների մասին խոսելն ու բանակցելը»։