Դպրոցներում անվտանգության ապահովման գործիքակազմը պետք է վերանայվի․ Ժաննա Անդրեասյան

Sputnik
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է երևանյան դպրոցներում նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ լուրերին։ Նախարարը կարևորել է դպրոցներում անվտանգություն ապահովելու քայլերի իրականացումը։
«Դպրոցներում անվտանգության ստանդարտի նկարագիրը մենք հիմա մշակում ենք, որովհետև դպրոցներում անվտանգությազն ապահովման եղանակներն ու գործիքակազմը պետք է վերանայվի»,- ասել է Անդրեասյանը։