Համացանցում կեղծ լուրեր են տարածվում Երևանյան դպրոցներում ու առևտրի խոշոր կենտրոններում սպասվող ահաբեկչությունների մասին։
Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը ևս կեղծ հաղորդագրության մեջ հիշատակված կրթօջախների ցանկում է։ Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է դպրոց, ծանոթացել իրավիճակին ու զրուցել Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի փոխտնօրեն Մարիամ Հայրապետյանի հետ։
«Սկզբում երեխաները մեծ հոսքով գալիս էին, հետո սկսվեց խուճապ, ծնողներից շատերը եկան, երեխաներին տարան»,– պատմել է տնօրենը։