Հայաստանի մեդիաանվտանգության փորձագետները երեկ դարձյալ ահազանգեցին հեռախոսային լրտեսական ծրագրով հեռախոսների վարակման հերթական ալիքի մասին։ Փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքում գրել էր, որ Apple-ն այդ մասին իրազեկման նամակներ է ուղարկել հայաստանցի օգտատերերին։
Հատկանշական է, որ նամակներում նշված չէ, թե կոնկրետ որ լրտեսական ծրագրի մասին է խոսքը։ Ուստի հայաստանյան մասնագետներն իրենք իրենց հետազոտութունն են անցկացնում ոչ միայն ծրագիրը պարզելու, այլև հարձակվողերի հնարավոր թիրախներն ու նպատակները։
Մեդիափորձագետ Արթուր Պապյանը Sputnik Արմենիայի եթերում ասել է. «Մենք առայժմ մոտ մեկ տասնյակ մարդկանց հետ ենք խոսել, մի քանի անալիզ ենք հասցրել անել, և արդեն 4 դեպք ունենք, որ գործ ունենք «Պեգասուսի» հետ»։
Պապյանի և իր գործընկերների հաշվարկով ՀՀ–ում լրտեսական ծրագրով վարակված հեռախոսների թիվը կարող է հասնել տասնյակների։