Ուկրաինայում հայտարարել են, որ պայթյուններից հետո էներգետիկ օբյեկտներ են վնասվել

Կոտրված ապակի
Վնասվել են էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտներ և հաղորդման համակարգեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. Կիևի, Լվովի և Խարկովի մարզերում էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ են վնասվել։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոն։
Այս երեք մարզերում էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտներ ու փոխանցման համակարգեր են վնասվել։
«Էներգետիկներն արդեն վերացնում են հետևանքները»,– ասել է նախարարը։
Նա հստակեցրել է, որ էներգետիկ ենթակառուցվածք է վնասվել նաև Զապորոժիեի մարզի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող հատվածում:
Ավելի վաղ Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ էր հայտարարվել։ Ըստ տեղեկություննեի` պայթյուններ են գրանցվել Օդեսայում, Ռովնոյում, Խարկովում, Իվանո-Ֆրանկովսկի, Կիևի, Լվովի շրջաննում և Զապորոժիեի մարզի` Կիևի վերահսկողության տակ գտնվող շրջաններում։
ՌԴ Կուրսկի մարզում ԱԹՍ-ից պայթուցիկ են նետել․ 3 զոհերից 2–ը երեխաներ են