ՌԴ ՀՕՊ-ը 4 ուկրաինական դրոն է խոցել Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում. ՊՆ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, հայտնում են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից։
«Ապրիլի 11-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 14.30-ից մինչեւ 15.00-ն, կանխվել են Կիևի ռեժիմի փորձերը ՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա՝ օդանավային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի մարզի տարածքում և մեկը՝ Բրյանսկի մարզի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում: