ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ՌԴ ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչական բջջի գործունեությունը, որը ահաբեկչություն էր ծրագրում Դոնեցկում ՌԴ ԶՈւ օբյեկտում, հայտնում են ԱԴԾ-ից։
«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը 2024 թվականի ապրիլի 11-ին կասեցրել է Կենտրոնական Ասիայի պետություններից մեկի 6 քաղաքացիներից բաղկացած ահաբեկչական բջջի գործունեությունը, որի անդամները պլանավորում Էին ահաբեկչական գործողություն իրականացնել Դոնեցկ քաղաքում տեղակայված ՌԴ ԶՈւ օբյեկտի նկատմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ խմբի գործունեության համակարգումն իրականացվել է Ուկրաինայի տարածքից:
Խմբի անդամները հանցագործությունը կատարելուց հետո ծրագրել էին մեկնել Թուրքիա,այնտեղից՝ Ուկրաինա, ահաբեկիչների բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են օգտագործման համար պատրաստ երկու ՀՕՊ և ձեռքի նռնակներ: