ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի - Sputnik. Ֆրանսիական պաշտպանական ընկերություններին անհրաժեշտ է շարունակել մեծացնել ռազմական արտադրությունը երկրի տարածքում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Eurenco պայթուցիկ նյութեր արտադրող պաշտպանական ձեռնարկություն կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Բերժերակում վառոդի արտադրության նոր գործարանի առաջին քարն է դրել:
Մակրոնը հիշեցրել է, որ Ֆրանսիան արդեն եռապատկել է Ուկրաինային մատակարարվող Caesar հաուբիցների արտադրության տեմպերը՝ նշելով, որ դրանք վաճառվում է նաև ամբողջ աշխարհում: Ինչ վերաբերում է զինամթերքի արտադրությանը, Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր Eurenco-ն կրկնապատկել է դրանց արտադրությունը։
Մակրոնը պաշտպանական ընկերություններից պահանջել է արագացնել տնտեսությունը ռազմականացնելու գործընթացը, ինչը նշանակում է, որ արտադրության տեմպերը պետք է արագանան։