ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի– Sputnik. Թեհրանը մտադիր է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալ և հետագայում շարունակել մերձեցումը կազմակերպության հետ: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ռուս-իրանական համագործակցությանը նվիրված միջազգային համաժողովում։
«Հեռանկարում՝ մերձեցման առաջին փուլում, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ ԵԱՏՄ - ում, այնուհետև կհետևեն հետագա գործողությունները՝ Ռուսաստանի աջակցությամբ», - ասել է դիվանագետը:
Դեսպանի խոսքով՝ Իրանը պատրաստ է անցնել հետագա փուլերը՝ ավելի խորը փոխգործակցության և կազմակերպությանը անդամակցելու համար: Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները կաջակցեն իրենց: