Հայաստանում բժիշկները կլիցենզավորվեն. նախագիծն ընդունվեց

Առայժմ Հայաստանում լիցենզավորվում են բժշկական հաստատությունները, իսկ բժիշկներն անհատապես՝ ոչ, գործընթացը կսկսվի հոկտեմբերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունեց բժիշկների լիցենզավորման մասին նախագիծը:
Այժմ Հայաստանում լիցենզավորված են բժշկական հաստատությունները, բայց բժիշկներն անհատական կարգով՝ ոչ։
Առողջապահության նախարարությունում կարծում են, որ պետք է նաև բարձրացնել կոնկրետ բժշկի աշխատանքի որակի պահանջները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լիցենզիաները տրվելու են 5 տարով ՝ երկարաձգման հնարավորությամբ, եթե այն կասեցնելու որոշում չընդունվի։
Մասնագիտական վերապատրաստման բավարար միավորների դեպքում լիցենզիան կերկարաձգվի ինքնաբերաբար:
Լիցենզավորումը կսկսվի 2024 թվականի հոկտեմբերի 15-ից, իսկ անցկացման ժամանակացույցը կհաստատի առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ավելի վաղ նշել էին, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բժիշկներին տարկետում կտրվի լիցենզիա ստանալու համար: