Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 545-ի

Իսրայելական հարվածների հետևանքները
Նշվում է, որ հոկտեմբերի 7-ից մինչ օրս տուժել է 76 094 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 33 545-ի: Տեղեկությունը հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Այդ ժամանակահատվածում է տուժել է 76 094 մարդ», - ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ երեկվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 63 զոհվածների մարմիններ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։