ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին Մինսկում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները հուլիսի 3-ին կհավաքվեն Մինսկում։
Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինն կայանալիք միջոցառումը քննարկել Է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Յուրի Դաշկինի հետ, հայտնել են Բելառուսի պաշտպանական գերատեսչությունից:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ձևաչափով բազմակողմ ռազմական համագործակցության արդիական հարցեր։