ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՌԴ զինծառայողները ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հավաքման երկու արտադրամաս են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Բացի այդ, ռուսական բանակը խոցել է հակառակորդի սպառազինության և արկերի պահպանման բազան, որտեղ 32 հատ 152 մմ-անոց Դ-20 հաուբիցներ են եղել։
Ռուսական զորքերն անցած օրվա ընթացքում ոչնչացրել են նաև ուկրաինական բանակի ինքնավար մոտորանավակների պատրաստման և գործարկման օբյեկտը։
Նշվում է, որ Դոնեցկի ուղղությամբ զորքերի հարավային խմբավորման զինծառայողներն ավելի շահավետ բնագծեր են գրավել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։