ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա լճից ապօրինի տեղադրված 119 խեցգետնաորսիչ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ մամուլի ծառայությունը։
Կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներն իրականացվել են ապրիլի 9-ին, Սևան համայնքին հարող ափամերձ հատվածում։
«Ընդհանուր առմամբ 78 խեցգետին ողջ վիճակում բաց է թողնվել լիճ»,- ասված է հաղորդագրությունում:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: