ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. ՌԴ Կուրսկի մարզում երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա է զոհվել ուկրաինական անօդաչու թռչող սարքից մեքենայի վրա պայթուցիկ սարք նետելու հետևանքով, հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը:
Կուրսկում ԱԹՍ–ից վնասված մեքենան
© Photo : Официальный телеграм-канал губернатора Курской области
«Ուկրաինական ԱԹՍ-ից պայթուցիկ սարք է նետվել քաղաքացիական ավտոմեքենայի վրա Կորենևսկի շրջանի Ապանասովկա գյուղում։ Ցավոք, այդ պահին մեքենայում գտնվող երեք մարդիկ զոհվել են, նրանցից երկուսը երեխա են»,– նշել է Ստարովոյտը իր Telegram-ալիքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանների վրա, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում: