ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ի Միջազգային տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն Արթուր Լուկմանովն անհնար է անվանել ԱՄՆ-ի հետ կիբեռանվտանգության շուրջ երկխոսությունը ընթացիկ իրողությունների պարագայում: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով նման երկխոսության հավանականության մասին հարցին՝ Լուկմանովը հայտարարել է, որ չի կարող երկխոսություն լինել մի երկրի հետ, որը «ցանկանում է ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին տեղեկատվական տեխնոլոգիաների ոչ կինետիկ միջոցների օգնությամբ»:
«Իհարկե ոչ, այդ թեմայով երկխոսությունն անհնար է»,- պնդում է դիվանագետը:
Տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Անդրեյ Կրուտսկիխը անցյալ տարի հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ կիբեռանվտանգության հարցով երկխոսության հեռանկարները վատթարանում են: