Փաշինյանը Գնել Սանոսյանին Լիտվա է գործուղում

ՏԿԵ նախարարը վերադառնալուց հետո պետք է հաշվետվություն ներկայացնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կգործուղվի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս։
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին 2024 թվականի ապրիլի 21-22-ը գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:
Գնել Սանոսյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ կառավարությանը։