ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանին ազատել է պաշտոնից։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Նշենք, որ Մկրտչյանը արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել 2023 թվականի հունվարի 14-ին։
Հիշեցնենք` արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ևս երեք տեղակալ ունի` Լևոն Բալյանը, Արմենուհի Հարությունյանը, Կարեն Կարապետյանը։