Ներքին Խնձորեսկի հատվածում հրաձգություն է եղել, ադրբեջանական կողմը վիրավոր ունի. ՀՀ ԱԱԾ

Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի — Sputnik. Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի հատվածում հրաձգություն է եղել, միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմը վիրավոր ունի։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ–ն։
Նշվում է, որ ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկի հատվածում հովիվը հոտը փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:
«Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության»,–ասվում է հաղորդագրության մեջ:
ԱԱԾ–ից հավելում են, որր անկախ համատեղ քննությունից, ՀՀ Սահմանապահ զորքերն իրականացնում են սեփական քննությունը, որի արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ:
Հայկական սահմանամերձ տարածք. Ներքին Խնձորեսկում չգիտեն` որն է այժմ սահմանը. տեսանյութ
Մասնավորապես, ըստ ԱԱԾ–ի, պարզաբանման ենթակա է այն հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը:
Նշվում է, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում: