ԼՂ–ին արգելել են Բաքվի հետ հանդիպել եվրոպական հարթակներում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը չպարզաբանեց, թե ովքեր են եղել արգելողները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղին արգելել են Ադրբեջանի հետ հանդիպել եվրոպական հարթակներում։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եղել է հնարավորություն եվրոպական հարթակներում սկսել խոսակցություն Ադրբեջանի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղը չի գնացել, որովհետև արգելել են։ Արգելել են, դա ես չեմ եղել, չէի կարող․․․»,- ԱԺ-ում հայտարարեց Փաշինյանը՝ չպարզաբանելով, թե ովքեր են եղել արգելողները։
Հիշեցնենք` անցյալ տարի մի քանի անգամ քննարկվեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման հնարավորությունը, այդպիսի հանդիպումներից մեկը պետք է տեղի ունենար Բրատիսլավայում: Բայց այն չկայացավ, Ստեփանակերտից ավելի ուշ հայտարարեցին, որ պատճառը ղարաբաղյան կողմի դիրքորոշումը չէր, իրենք միշտ պատրաստ են քննարկել ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ կազմակերպելու ողջամիտ առաջարկները։
ԼՂ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, դա պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում․ Փաշինյան