ՀՀ–ում Իրանի առևտրի կենտրոն կբացվի. հարցը քննարկել են նախարարն ու ԻԻՀ դեսպանը

Դեսպանն ու նախարարը քննարկել են նաև տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացման հարցը քննարկել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Իրանական կողմը նախատեսում էր Երևանում առևտրի կենտրոն բացել դեռևս 2023 թվականին։
Դեսպանն ու նախարարը քննարկել են նաև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունը կազմել է 692 մլն 496,8 հազար դոլար՝ 2022 թվականի համեմատ նվազելով 2,5 տոկոսով։
ՀՀ–ն Արևմուտքի հետ գործակցությունը չի հակադրում Իրանի հետ հարաբերություններին. Փաշինյան