ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց դրանց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է գերագնահատել։ Այսօր Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք իսկապես ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել։ Չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեզադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ։ Հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ Հայաստանը չի ցանկանում վիճել Ռուսաստանի հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունի, այլ որովհետև մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների միջև։
Կառավարության ղեկավարը որոշեց բացատրել, թե ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Նրա կարծիքով՝ կրկին պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։
Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականի մայիսի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկու երկրների հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, պետականության, շահերի և հետաքրքրությունների հարգման վրա։