Հայաստանը 11 անգամ ավելացրել է կոշիկի արտահանումը Ռուսաստան

Հայաստանը ՌԴ է արտահանել 33 մլն դոլարի կոշիկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք 2021 թվականից հետո մի քանի անգամ ավելացրել են կոշիկի արտահանումը Ռուսաստան։ Մատակարարումների ծավալը աճել է 11 անգամ ու կազմել է 33 մլն դոլար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի և բաց վիճակագրության տվյալները։
Նշվում է, որ անցյալ տարի Ռուսաստան կոշիկի արտահանման առաջատարը Չինաստանն է՝ 3,4 մլրդ դոլարի մատակարարումներով: Բացի այդ, առաջատար եռյակում են Իտալիան (շուրջ 306 միլիոն դոլար) և Թուրքիան (154 միլիոն դոլար):
Ռուսաստան կոշիկի առաջատար մատակարարների հնգյակը եզրափակել են Լեհաստանը և Լատվիան ՝ համապատասխանաբար գրեթե 151 և 67 միլիոն դոլարի արտահանմամբ: Կոշիկի հիմնական վաճառողների թվում են Լիտվան (59 միլիոն դոլար), Գերմանիան (57 միլիոն), Ղրղզստանը (37 միլիոն), Հնդկաստանը (36 միլիոն), Ինդոնեզիան (31 միլիոն), Թաիլանդը (22 միլիոն), Վիետնամը (21 միլիոն), Ավստրիան (17 միլիոն) և Սերբիան (16 միլիոն):