Քննարկում ենք. Փաշինյանը` ԵԱՏՄ նիստին Հայաստանի մասնակցության մասին

Նիստը կայանալու է մայիսի 8–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. Հայաստանը քննարկում է այս տարվա մայիսի 8-ին ԵԱՏՄ նիստին մասնակցության հարցը։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քննարկում ենք։ Երբ որ որոշում կլինի, այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ կհայտարարվի»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը, ինչը ենթադրում է նաև նախագահություն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում:
ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ամենաբարձր աճը Հայաստանում է՝ 28,9 տոկոս