Բայդենը սխալ է անվանել Գազայում Նեթանյահուի գործողությունները

ԱՄՆ առաջնորդը կարծում է, որ մարդկանց դեղորայքով և սննդով ապահովելուց հրաժարվելուն չի կարող արդարացում լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սխալ է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողությունները Գազայում:
«Սխալ եմ համարում այն, ինչ նա (Նեթանյահուն,- խմբ.) անում է, և համաձայն չեմ նրա մոտեցման հետ»,-ասել է Բայդենը Univision Noticias հեռուստաալիքին տված հարցազրույցում:
ԱՄՆ նախագահը չի մեկնաբանել Նեթանյահուի հրաժարականի մասին կոչերը։
«Կարծում եմ, որ իսրայելցիներին պետք է պարզապես հրադադարի կոչ անել, պարենի և դեղորայքի բոլոր մատակարարումներին լիարժեք հասանելիություն թույլատրել առաջիկա 6-8 շաբաթվա ընթացքում»,-ասել է Բայդենը:
ԱՄՆ առաջնորդը նշել է, որ կապ է պահպանում տարածաշրջանի այնպիսի երկրների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Հորդանանն ու Եգիպտոսը:
Նրա խոսքով՝ այդ երկրները պատրաստ են միանալ և սննդամթերք հասցնել։
Գազայում ավելի շատ երեխա է սպանվել, քան վերջին 4 տարվա բոլոր պատերազմներում․ ՄԱԿ
Բայդենը կարծում է, որ մարդկանց սննդով և դեղորայքով ապահովելուց հրաժարվելուն «չի կարող արդարացում լինել»։