Մոսկվան և Պեկինը երկխոսություն կսկսեն Եվրասիական անվտանգության շուրջ. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
Ռուսական և չինական կողմերի ջանքերն ուղղված են եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը պայմանավորվել են երկխոսություն սկսել Եվրասիական անվտանգության շուրջ։ Այս մասին չինացի գործընկեր Վան Իի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Եվրասիական անվտանգության ձևավորման խնդիր է առաջանում։ Այս մասին նախագահ Պուտինը նշել է Դաշնային ժողովին ուղղված ուղերձում։ Եվ մենք չինացի բարեկամների հետ պայմանավորվել ենք երկխոսություն սկսել այս հարցում մեր մյուս համախոհների ներգրավմամբ»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ու Չինաստանի ջանքերն ուղղված են Եվրասիայում անվտանգության ամրապնդմանը։
«Երկար ժամանակ գոյություն ունի Եվրատլանտյան անվտանգության կառույցը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի, իհարկե, նաև ԵԱՀԿ-ի, բայց նա իրեն հանում է համապատասխան կառույցների ցանկից, որոնց շրջանակներում հնարավոր է բովանդակալից բանակցություններ վարել և պայմանավորվել. մի բան, որը հիմնված է շահերի հավասարակշռության վրա»,- հավելել է ռուս նախարարը
Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան և Պեկինը մտադիր են ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում լուծել պատժամիջոցների խնդիրը։