«Կրոկուսի» ահաբեկչության գործով ևս 7 կասկածյալ է ընդգրկվել ահաբեկիչների ցուցակում

«Կրոկուս Սիթի Հոլ»
Մարտի վերջին այդ ցանկում ներառվել էին ահաբեկչության անմիջական կատարողներ Դալերջոն Միրզոևը, Սաիդակրամ Ռաչաբալիզոդան, Շամսիդին Ֆարիդունին և Մուհամմադսոբիր Ֆայզովը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայությունը մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս յոթ կասկածյալի ներառել է այն անձանց ցուցակում, որոնց վերաբերյալ տեղեկություններ կան ծայրահեղական գործունեության կամ ահաբեկչության մեջ ներգրավվածության մասին։
Ցանկում ներառվել են ահաբեկչության կատարողների ենթադրյալ հանցակիցներ Ամինչոն և Դիլովար Իսլոմով եղբայրները, նրանց հայրը` Իսրոիլ Իսլոմովը, Ալիշեր Կասիմովը, Լուտֆուլո Նասրիմադը, Յակուբջոնի Յուսուֆզոդան և Մուհամմադ Շարիպզոդան:
Մարտի վերջին այդ ցանկում ներառվել էին ահաբեկչության անմիջական կատարողներ Դալերջոն Միրզոևը, Սաիդակրամ Ռաչաբալիզոդան, Շամսիդին Ֆարիդունին և Մուհամմադսոբիր Ֆայզովը:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը` 144–ի։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրոիլ, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
Տաջիկստանում ուժայինները 9 մարդու են ձերբակալել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողների հետ կապեր ունենալու համար: