ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի-Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի կենտրոնական հատվածում ոչնչացրել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արտակարգ իրավիճակների կոմիտեի ղեկավարին: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Անցած գիշեր հետախուզության տվյալների հիման վրա ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարված են հասցրել Գազայի կենտրոնական ճամբարներին ու վերացրել են Հաթեմ ալ–Ջամարիին՝ ՀԱՄԱՍ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի ղեկավարին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Զինվորականների տվյալներով ՝ ալ–Ջամարին ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի անդամ էր, որը պատասխանատու էր Մագազիի գումարտակում արկերի արձակման համար։