ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացվել է ժամը 11:23-ին, դեպքի վայր է ժամանել չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ձեթի գործարանի տանիքում (մոտ 2500 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 15։00-ին:
Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող պահեստի հրդեհը
Տանիքում այրվել են ձյութի շերտ (մոտ 200 քմ), նաև հարակից շինության տանիքում կուտակված աղբը (մոտ 20 քմ)։